Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 7 ակումբ դեմ է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով դադարեցված մրցաշրջանի վերսկսմանը։

«Տորինոն», «Սամպդորիան», «Բոլոնիան», «Պարման», ՍՊԱԼ-ը, «Բրեշիան» ու «Ուդինեզեն» պահանջել են ամիջապես ավարտել մրցաշրջանը, հաղորդում է Football Italia-ն։

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հայտարարել էր, որ ամեն ինչ կանի ֆուտբոլային մրցաշրջանը վերսկսելու համար: