Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի հնարավոր տեղափոխության մասին լուրերը։

Արգենտինացի ֆուտբոլիստը Գվարդիոլայի ղեկավարությամբ «Բարսելոնայում» խաղացել է 2008-2012 թվականներին։


«Չեմ ցանկանում մինչեւ մրցաշրջանի ավարտը խոսել մեր հնարավոր տրանսֆերների մասին։ Ես ցանկանում եմ, որ Մեսին մնա «Բարսելոնայում»»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Մեսիի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։