Երևանի «Արարատը» պայմանագիր է կնքել Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Սոլոմոն Իմե Ուդոյի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

25-ամյա կիսապաշտպանը կարիերան սկսել է հանրահայտ Aspire ակադեմիայում, այնուհետև տեղափոխվել է բելգիական «Էյպեն»։ Հայաստանի առաջնությունում նիգերիացին ելույթները սկսել է 2015 թվականին` խաղալով «Ուլիսում»: Այնուհետև հանդես է եկել նաև «Բանանցում» (այժմ «Ուրարտու»), իսկ նախորդ ակումբը Գյումրու «Շիրակն» էր։


Հյուսիսային Մակեդոնիայի ու Էստոնիայի հետ հավաքականների դեմ Ազգերի լիգայի հանդիպումներում Ուդոն Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակում էր, սակայն խաղաժամանակ չստացավ: