Ֆրանսիական «Ռենի» 17-ամյա կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում չի փոխի ակումբային գրանցումը:

Marca-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված «Ռեալն» ու ՊՍԺ-ն Կամավինգային ձեռք բերելու փորձեր կկատարեն 2021 թվականին:


Էդուարդո Կամավինգայի հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո, սակայն Զինեդին Զիդանի հեղինակությունը կարող է լուրջ դեր ունենալ հնարավոր բանակցություններում:

«Ռենի» հիմնական թիմի կազմում Կամավինգան մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Կամավինգայի ծառայություններով հետաքրքրված է նաև Թուրինի «Յուվենտուսը»: