Միջազգային Օլիմպիական կոմիտեն 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերում ծանրամարտ մարզաձևում ընդամենը 10 մրցանակային կոմպլեկտ կխաղարկի:

Դա 4 մրցանակային կոմպլեկտով պակաս է Տոկիոյի օլիմպիադայից, սակայն, դա էլ վերջնական որոշում չէ, քանի որ ծանր աթլետիկան իր մեջ պարունակում է մի շարք դոպինգային սկանդալներ և ռիսկեր: Այդ պատճառով, չի բացառվում, որ այն ընդհանրապես դուրս բերվի օլիմպիական մարզաձևերի ցանկից:

Ռիոյի խաղերում ծանրամարտին հատկացված քվոտան հավասար էր 260-ի, Տոկիոյում ՝ 190-ի, իսկ ահա Փարիզում այն կկազմի ընդամենը 120 ծանրամարտիկ: Նախկինում 14 մրցանակային կոմպլեկտներ էին խաղարկվում, իսկ հիմա դրանց թիվը կնվազի 4-ով:

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի նախագահ Տոմաս Բախն իր դժգոհությունն էր հայտնել ծանրամարտում առկա դոպինգային և կոռուպցիոն սկանդալներից:

Այս որոշումը կազդի այն երկրների վրա, որտեղ զարգացած է ծանրամարտը, և որտեղ օլիմպիական սպասելիքներ ունեն այս մարզաձևից: Պարզ է, որ խոսքը նաև Հայաստանի մասին է: