Իսպանական «Կադիսի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ուղերձ է հղել հայ երկրպագուներին:

«Մեծ բարևներ բոլոր հայերին, որոնք հետևում են իմ ու «Կադիսի» հանդիպումներին: Շարունակեք երկրպագել: Ես միայն ձեզ համար եմ լավ խաղ ցուցադրում ու հպարտանում եմ ձեզանով»,- «Կադիսի» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է 29-ամյա ֆուտբոլիստը:


Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վարազդատ Հարոյանը մասնակցել է 5 խաղի, բոլորը՝ մեկնարկային կազմում: «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (0:0) նա մեկնարկային կազմում հանդես էր էկել առանց փոխարինման: