Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Քալամյանի ղեկավարությամբ բաց մարզում է անցկացնում Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Հավաքականը պատրաստվում է հունիսի 23-26-ը Երևանում անցկացվելիք SADA CUP միջազգային մրցաշարին և հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում նախատեսված Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը։


Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմը.

Պաշտպաններ՝

Անդրե Սպայթ-Մկրտչյան («Հոլիվուդ Հրազդան», ԱՄՆ),

Արտյոմ Բիչախչյան (ԲԿՄԱ),

Մխիթար Վարդանյան («Ուրարտու»),

Դավիթ Քարամյան («Նոր Բայազետ»),

Գաբրիել Աճեմյան («Փասադենա Սիթի», ԱՄՆ) ,

Մեթյու Մադոյան (առանց ակումբի),

Ալեքս Ստեփանյան (ԲԿՄԱ),

Քրիս Ջոնս (ԱՍՎԵԼ Լիոն, Ֆրանսիա),

Հարձակվողներ

Հայկազ Գրիգորյան («Գյումրի»),

Ալբերտ Թադևոսյան («Վահագնի Սիթի»),

Գեորգի Պոդկոլզին («Ուրարտու»),

Անդրե Զոհրաբյան («Լոս Անջելես Արմենս», ԱՄՆ),

Կենտրոնականներ

Զաք Թավիթյան ( «Ցենտրո Բասկետ», Իսպանիա),

Արկադի Մկրտչյան («Ուրարտու»),

Դավիթ Խաչատրյան («Մեդ Ֆոքսիս»):