Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում կընդունի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆին»:

Երեւանյան թիմի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն ու գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը նախախաղային ասուլիսում պատասխանել են լրագրողների հարցերին։

«Փյունիկն» անցկացրել է նախախաղային մարզում։

Հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական խումբը Ալեխանդրո Խոսե Էրնանդեսի գլխավորությամբ։

«Փյունիկ» - «Շերիֆ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 18-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 21:00-ին։