Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին արժանացավ 2022թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստի The Best մրցանակին։

ՖԻՖԱ-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակին Մեսին արժանացել էր նաեւ 2009 եւ 2019 թվականներին։ Մեսին նաեւ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիր է։


ՖԻՖԱ-ի ամենամյա մրցանակաբաշխությունն այժմ ընթանում է Փարիզում։