Սաուդյան Արաբիան որոշել է հրաժարվել ֆուտբոլի 2030թ․ աշխարհի առաջնության անցկացնելուն հավակնելու մտադրությունից, հաղորդում է Marca-ն։

Սաուդյան Արաբիայում կարծում են, որ հնարավոր չի լինի հաղթել Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Մարոկկոյի համատեղ հայտի հետ մրցակցությունում։


Սաուդյան Արաբիան մտադիր էր Հունաստանի եւ Եգիպտոսի հետ համատեղ հայտ ներկայացնել։

2030թ․ աշխարհի առաջնության համատեղ անցկացման հայտ են ներկայացրել նաեւ Արգենտինան, Ուրուգվայը, Պարագվայը եւ Չիլին։

Ընտրությունը տեղի կունենա 2024թ․ սեպտեմբերին։