ՈւԵՖԱ-ն փոփոխել է Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկության ձևաչափը, հայտնում է կառույցի պաշտոնական կայքը։

Ըստ նոր փոփոխության ոչ ոքիի դեպքում այլևս լրացուցիչ ժամանակ չի լինի և հաղթողը կորոշվի 11-մետրանոց հարվածաշարում։

Օգոստոսի 16-ին Աթենքում կայանալիք Եվրոպայի Սուպերգավաթի եզրափակիչում կմրցեն Չեմպիոնների լիգայի հաղթող, անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Եվրոպա լիգայի հաղթող, իսպանական «Սևիլիան»: