Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերն» ընկերական խաղում ընդունեց իտալական երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Պերգոլետեզեին»։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց 10:0 հաշվով։

4 գոլ խփեց աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Մեկական անգամ աչքի ընկան Հենրիխ Մխիթարյանը, Խոակին Կոռեան, Ալեսանդրո Բաստոնին, Հական Չալհանօղլուն, Դենզել Դյումֆրիսը եւ Սեբաստիանո Էսպոզիտոն։


«Ինտերը» հաջորդ շաբաթ կմեկնի Ճապոնիա եւ ընկերական հանդիպումներ կանցկացնի Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» (հուլիսի 27) եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հետ (օգոստոսի 1)։