Հայաստանը ներկայացնող մրցավարները կսպասարկեն ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումներ, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հուլիսի 27-ին չեխական Պլզեն քաղաքի «Դուսան Արենայում» տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Պլզեն» (Չեխիա) - «Դրիտա» (Կոսովո) առաջին հանդիպումը, որի մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Խաչատուր Հովհաննիսյանը:

Նույն օրը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Գրուպամա Արենայում» տեղի կունենա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ֆերենցվարոշ» (Հունգարիա) - «Շեմրոկ Ռովերս» (Իռլանդիա) առաջին հանդիպումը:

Աշոտ Ղալթախչյանը նշանակվել է հանդիպման մրցավար: Օգնականները կլինեն Արթուր Գդլյանը և Սարգիս Հովհաննիսյանը, չորորդ պաշտոնյան՝ Զավեն Հովհաննիսյանը: