Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերն» ընկերական հանդիպում անցկացրին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում։

2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը։

ՊՍԺ-ն առաջինը հասավ հաջողության։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից 63-րդ րոպեին աչքի ընկավ պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։

81-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց իտալացի հարձակվող Սեբաստիանո Էսպոզիտոն։ 2 րոպե անց «Ինտերի» հաղթական գոլը խփեց իտալացի կիսապաշտպան Ստեֆանո Սենսին։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 55-րդ րոպեին։ 23-րդ րոպեին Մխիթարյանը ստացել էր դեղին քարտ։

Ընկերական հանդիպում

ՊՍԺ - «Ինտեր»՝ 1:2

Վիտինյա, 63 - Սեբաստիանո Էսպոզիտո, 81, Ստեֆանո Սենսի, 83