ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի դեմ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի 6-րդ տուրի Հայաստան - Խորվաթիա (0:1) հանդիպման ժամանակ գրանցված խախտումների առիթով։

ՈւԵՖԱ-ի կայքը հաղորդում է, որ Ալեքսանդր Պետրակովը եւ ՀՖՖ-ն մեղադրվում են հանդիպման մեկնարկը ուշացնելու մեջ։ ՀՖՖ-ն մեղադրվում է եւս երեք կետով՝ երկրպագուների համար նախատեսված անցումները արգելափակելու, հանդիպման ժամանակ քաղաքական բովանդակության սադրիչ ուղերձի, երկրպագուների կողմից պիրոտեխնիկա օգտագործելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստան - Խորվաթիա հանդիպման առաջին խաղակեսի վերջնամասում խաղադաշտի վրա դրոնով սավառնել էր Արցախի դրոշը, մրցախաղը մի քանի րոպե ընդհատվել էր։