Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մեկնեց Խորվաթիա։ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը կհյուրընկալվի խորվաթներին, որոնք դեռ չեն ապահովել եզրափակիչ փուլի ուղեգիրը։

Խորվաթիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։


Թիմերի առաջին խաղում խորվաթները Երեւանում հաղթել էին 1:0 հաշվով։