Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը չքննարկել գլխավոր մարզիչի պաշտոնից իսպանացի Չավիի հեռացման հարցը, հաղորդում է Sport.es-ը։

Կատալոնական թիմն արդեն դուրս է մնացել Իսպանիայի գավաթի խաղարկությունից, ձախողվել է նաեւ Իսպանիայի Սուպերգավաթում։

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնան» կմրցի Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» հետ։

Իսպանիայի առաջնության 20 խաղից հետո «Բարսելոնան» 44 միավորով երրորդն է։