Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բաց է թողել թիմի բաց մարզումը ամերիկյան «Ինտեր Մայամիի» դեմ ընկերական հանդիպումից առաջ։ Ռոնալդուն վնասվածք ունի եւ մարզվում է անհատական ծրագրով։

Ավելի վաղ «Ալ Նասրի» գլխավոր մարզիչ Լուիշ Կաշտրուն հայտարարել է, որ Ռոնալդուն չի կարողանա մասնակցել «Ինտեր Մայամիի» դեմ խաղին, որը տեղի կունենա փետրվարի 1-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։