Հայսատանի Գավաթի քառորդ եզրափակիչ փուլի` Փյունիկ – Արարարտ դիմակայության առաջին հանդիպումը կայացավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայում:
Խաղն անցավ տիպիկ գավաթային անզիջում պայքարում և ավարտվեց ոչ-ոքի` 1-1 հաշվով:
Մրցավեճից հետո երկու թիմերի գլխավոր մարզիչները պատասխանեցին լրագրողների հարցերին: Այս մասին հայտնում է armsport.am-ը:
Աբրահամ Խաշմանյան («Արարատ»). Գավաթային դիմակայության հատուկ խաղ էր, երկու թիմերի գործողություններում զգուշություն կար: Շղթայական սխալի պատճառով գոլ բաց թողեցինք, որը սկսվեց եզրից և ավարտվեց կենտրոնում: Իրավունք չունենք նմանատիպ գոլեր բաց թողնել: Կաղում էր գոլային պահերն օգտագործելու վարպետությունը: Դժգոհ եմ այդ հանգամանքից: Ամեն ինչ կորոշի պատասխան խաղը:
Այսօր մենք խաղում էինք առանց հիմնական կազմի երեք ֆուտբոլիստների. կենտրոնական պաշտպաններին գումարվել էր Դավիթ Գրիգորյանի վնասվածքը: Դավիթը փոխարնողների թվում էր, բայց լիովին պատրաստ չէր խաղադաշտ դուրս գալուն, և միայն հանգամանքների բերումով դուրս եկավ փոխարինման:
Արտագնա խաղում ոչ-ոքի խաղալու և գոլ խփելու վերաբերյալ նշեմ, որ ես դրան մեծ նշանակություն չեմ տալիս: Կարծում եմ՝ բոլորն էլ հավասար պայմաններում են: Առաջնությունում տրվող դադարի վերաբերյալ թիմին եռօրյա հանգիստ կտրվի, որից հետո կսկվեն մարզումները, որոնց ես ներկա չեմ լինի: Մինչ իմ վերադարձը թիմի հետ կաշխատի մարզչական շտաբը (Աբրահամ Խաշմանյանը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ կմասնակցի Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարին, որտեղ հոկտեմբերի 10-ից մեր երիտասարդները կմրցեն տեղի ընտրանու, ինչպես նաև Ռումինիայի և Լիտվայի հավաքականների հետ,- խմբ.):
Ռաֆայել Նազարյան («Փյունիկ»). Տիպիկ գավաթային խաղ էր՝ լարված, կենտրոնացած արդյունքի վրա: Արդյունքն ինձ չի գոհացնում, որովհետև 1-1 հաշիվը պաստախան խաղում առավելություն է տալիս մրցակցին: Մրցավեճը նկատելիորեն տարբերվում էր երեք օր առաջ կայացած առաջնության խաղից, քանի որ մրցակիցների վրա ճնշում էր անհրաժեշտ արդյունքի հասնելու պատասխանատվությունը: Գավաթային մրցավեճերը հիմնականում այսպես է անցնում: Խաղի ընթացքը հաշվի առնելով, գրանցված հաշիվը օրինաչափ եմ համարում:
Նշենք, որ այս թիմերի միջև կայանալի պատասխան հանդիպումը նախանշված է նոյեմբերի 6-ին:
Այս թեմայով
Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը
«Ուրարտուի» ֆուտբոլիստները դաշտ են դուրս եկել Դավիթ Մարտիրոսյանի նկարով շապիկներով
ԵԼ․ «Բայերը» հաղթեց «Ռոմային», «Մարսելը» ոչ ոքի խաղաց «Ատալանտայի» հետ (տեսանյութ)
Փաշիկ Ալավերդյան․ Մինչեւ այսօր մեկ լումա չենք ստացել վիտամինների համար
«Ցելսիուս» ընկերության փակ միջոցառումը՝ ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի խաղերին ընդառաջ (տեսանյութ)
Չեմպիոնների լիգա․ Մեկնարկում է կիսաեզրափակիչը
Վահագն Դավթյան․ Մարզիչի հորդորը եղավ չմասնակցել ԵԱ-ին, քանի որ առջեւում շատ կարեւոր մրցաշար ունեմ (տեսանյութ)
«Նոայի» անսպասելի պարտությունը Գյումրիում
Օրվա հանդիպումների անոնս
Մբապեի անձնական ռեկորդը մեկ մրցաշրջանում գոլերի քանակով
Լեւոն Արոնյանն ու Սերժ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը (ֆոտո)
Հենրիխ Մխիթարյան․ Անմոռանալի մրցաշրջան է
«Ռեալը» հաղթեց «Բարսելոնային» (տեսանյութ)
Անչելոտի․ Գվարդիոլան շնորհավորեց եւ հաջողություն մաղթեց
Եվրոպայի լիգա․ Օրվա հանդիպումները
Լամին Յամալի ռեկորդը Չեմպիոնների լիգայում
Չավի․ Մրցավարին ասացի, որ նա իսկական աղետ էր
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
ՉԼ․ Մբապեն ստացել է ամենացածր գնահատականներից մեկը «Բարսելոնայի» դեմ խաղում
Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները
Ինձագի․ Մխիթարյանի անհավանական սեյվը խորհրդանշական է այս թիմի համար (տեսանյութ)
Չեմպիոնների լիգայի ֆավորիտները
Հայաստանի գավաթ․ Մեկնարկում է կիսաեզրափակիչը
Օրվա հանդիպումների անոնս
«Բոլոնիան» ցանկանում է ձեռք բերել Նաիր Տիկնիզյանին
Լեւոն Արոնյանն ու Սերժ Սարգսյանը՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը (ֆոտո)
Լեւոն Արոնյանն ու Անիտա Այվազյանն ամուսնացել են (ֆոտո)
ԱԱ․ Դին Լիրենը հաղթեց Յան Նեպոմնյաշչունն՝ հավասարեցնելով ընդհանուր հաշիվը
ԵԱ․ Գաբրիել Սարգսյանի երրորդ հաղթանակը
WR Chess Masters․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Դուդայի հետ եւ մնաց առաջին տեղում
«Ցելսիուս» ընկերության փակ միջոցառումը՝ ՈՒԵՖԱ-ի Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի խաղերին ընդառաջ (տեսանյո...
Հենրիխ Մխիթարյանը խաղաշապիկը նվիրել է տրիբունայում հայոց եռագույնով կանգնած երկրպագուին (ֆոտո)
«Նոայի» հրավերով Հայաստանում է Ֆիգուի եւ Ռոնալդուի հետ աշխատած մարզչական թիմ
ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 94-րդն է
Տիգրան Բարսեղյանը հերթական գոլն է խփել «Սլովանի» կազմում
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
Այսօր բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ծննդյան օրն է
Արցախի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ․ Պատրաստ ենք այսպես սովամահ լինել, բայց մեր հողը պահպանել
Միջադեպը որեւէ լուրջ հետեւանք չի ունեցել, Հյուսիսային պողոտայում երգող մուրացիկին նկատողություն եմ ա...
ԱԱ․ Ռինգ դուրս կգան Հովհաննես Բաչկովն ու Նարեկ Մանասյանը
ԵԱ․ Հայաստանի բռնցքամարտիկների մրցակիցները կիսաեզրափակիչում