Գարի Կասպարովը և Կիրսան Իլյումժինովը պայքարելու են Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար: Այս մասին հայտնում է Риа Новости գործակալությունը՝ հղում կատարելով Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային:
Կազմակերպության գործող նախագահը Իլյումժինովը և 13 անգամ աշխարհի չեմպիոն դարձած Կասպարովը առաջադրել են իրենց թեկնածությունները Տալինում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի կոնգրեսի գլխավոր ասամբլեայի ընթացքում:
Ընտրությունները տեղի են ունենալու 2014 թվականի օգոստոսին ՖԻԴԵ-ի կոնգրեսի ժամանակ, որը տեղի է ունենալու Նորվեգիայի Թրոմսյո քաղաքում կայանալիք շախմատի օլիմպիադայի ժամանակ:
Իլյումժինովը կառավարում է ՖԻԴԵ-ն սկսած 1995 թվականից: