Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին Իտալիայի հետ խաղից առաջ հայտնել է, որ Բ խմբում երկրորդ տեղը գրավելու հնարավորություն փաստացիորեն գոյություն չունի: Նրա խոսքերով միայն հրաշքը կարող է օգնել հավաքականին հաջորդ փուլ դուրս գալու համար:
«Հնարավորությունները այնպես էլ մեծ չէին, իսկ այժմ գործնականում չկան: Ինչ-որ հրաշք պետք է տեղի ունենա, որպեսզի մենք կարողանանք պայքարենք անցումային խաղերի համար: Հասկանալի, որ ամենայն հավանականությամբ Իտալիայից բացի ոչ մեկ չի կարողանա հայտնվել եզրափակիչ փուլում»,- «Спорт экспресс-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Բերեզովսկին և ավելացրել, որ Հայաստանը ավելի շատ հնարավորություններ ունի անցումային խաղերին մասնակցելու համար, քան Բուլղարիան, Չեխիան և Դանիան և բացի Հայաստանից ոչ մի հավաքական չի կորաղանա դուրս գալ անցումային խաղերի փուլ, եթե խմբում զբաղեցնի երկրորդ տեղը: