Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ «Вконтакте» սոցցանցում «Спорт Экспресс» պարբերականի ընթերցողների տարբերակով դարձել է «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը:

Հարձակվողի հոգեբանությունը նուրբ հարց է: Այս դիրքում գործող ֆուտբոլիստները հեշտ խոցելի են, ինչի պատճառով կախված են բազմաթիվ ներքին և արտաքին գործոններից: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ կայուն ռմբարկուն մեկ ակումբից մյուսը տեղափոխվելով, հայտնվելով օտար միջավայրում, միանգամից մոռանում է ինչպես է դարձել գեղեցիկ գոլերի հեղինակ: Այդպես նաև Յուրա Մովսիսյանը չկարողացավ միանգամից ընդգրկվել «Սպարտակի» կազմի մեջ:

Չնայած շատ լավ էր սկսել իր կարիերան «Սպարտակի» կազմում: Առաջին իսկ խաղում «Տերեկի» հետ հանդիպման ժամանակ նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ, յուրաքանչյուր գոլ շատ ուրույն և գեղեցիկ ստացվեց և ցուցաբերեց այս բազմակողմանի զարգացած հարձակվողին հատուկ որակներ:

Երբ Մովսիսյանը առաջին գոլի հեղինակ դարձավ, մի արտակարգ հոտառության շնորհիվ նա հայտնվեց խաղադաշտի միակ ճիշտ կետում: Իսկապես գնդակը Յուրային հասավ ոչ ճիշտ դիրքով, որը ոչ մի լավ բան չէր կանխագուշակում, լեգիոները գտնվում էր դարպասներին թիկունքով, սակայն Սպարտակի նորեկին բավարարեց մեկ կայծակնային ակնթարթ, որպեսզի կարգավորի իրավիճակը, ազատվի իրեն հսկող ֆուտբոլիստից և  հեռվից գնդակոծել հակառակորդի դարպասը:

Հեռվից գոլեր հեղինակելու հեղինակությունը հաստատեց նրա երկրորդ գոլը, երբ 25 մետր հեռավորությունից պտտեցված հարվածով դարձավ գոլի հեղինակ, իսկ երորդը արագացման հաշվին անհատական անցման արդյունք էր:

Մի խոսքով, Կրասնոդարի նախկին ֆուտբոլիստը Սպարտակի ղեկավարության մոտ մեծ հույսեր արթնացրեց, սակայն իր մասին բարձրախոս հայտարարելուց հետո նա իր գոլերին կարոտել տվեց: Հետագա յոթ խաղի ժամանակ նա կարողացավ միայն մեկ անգամ գոլի հեղինակ դառնալ և մեկ անգամ էլ գոլային փոխանցում կատարել: Սակայն բոլոր մտավախությունները իզուր էին, այդ հարաբերական դադարը պայմանավորված էր նոր թիմում ադապտացվելու հետ, ինչը ի պատիվ Մովսիսյանի շատ կարճ ժամանակում հաղթահարեց:

Հաջորդ մրցաշրջանը Մովսիսյանը սկսեց լիովին ադապտացված «Սպարտակի» տակտիկային և խաղընկերներին: Այդտեղից էլ սկսվեց գլխավոր ռմբարկու դառնալու մրցավազքը: Հարձակվողը այժմ ավելի սուր է հանդես գալիս, դառնում է ոճով իրարից տարբեր գոլեր, ինչը հիանալի գոլային հոտառության, արագացումների, պաշտպանների հսկողությունից ազատվելու ունակությունների արդյունք է: Բացի դա, Մովսիսյանի երկու ոտքն էլ հարձկակման եզրափակից հատվածում հիանալի են գործում:

Այս որակներից շատերը սպարտակցին ցուցաբերեց «Զենիթի» հետ խաղում: Դիրքային պայքարում առաջ անցնելով մրցակցից և գլխի թեթևակի հարվածով նա դարձավ առաջին գոլի հեղինակ: Առավելագույն կենտրոնացումը մրցակցի պաշտպանին դրդեց սխալվելու և երկրորդ գոլի արդյունք հանդիսացավ, իսկ երրորդ գոլը հինալաի հարվածի հետևանք էր:
Հերթական հեթ-տրիկով կարծես ամբողջացավ Մովսիսյանի՝ իր լավագույն մարզավիճակին վերադառնալու գործընթացը և հիմքեր կան պնդելու, որ նման կերպով հարձակվողը դեռևս բազմթիվ անգամ կկարողանա աչքի ընկնել: