«Միլանի» և «Ռեալի» միջև Դուբայում դեկտեմբերի 30-ին կայանալիք ընկերական հանդիպման տոմսերը վաճառվել են մեկ ամիս առաջ, տեղեկացնում է Marca-ն:

ԱՄԷ-ում մեծ հետաքրքրությամբ սպասում են հանդիպմանը: Տոմսերի արժեքը եղել է 45-334 եվրո: Սեկուլյանտները տոմսերի մի մասը վերավաճառել են 190-1200 եվրոյով: Հանդիպման համար վաճառվել է 40 հազար տոմս: