Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»­ի ֆուտբոլիստ, Հայաստանի 2014 թվականի լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի կարծիքով` ինքը տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանի է հենց խաղընկերների շնորհիվ: «Շնորհակալ եմ
շնորհավորանքների համար և կցանկանայի ասել, որ այս մրցանակին արժանացա հենց խաղընկերներիս շնորհիվ: Նրանք են ինձ օգնել դառնալ այս տարվա լավագույն
ֆուտբոլիստ: Չեմ ուզում ինչ­որ մեկին առանձնացնել, բայց շնորհակալ եմ նրանց: Այս մրցանակին բոլորն են արժանի:

Ես կցանկանայի, որ հաջորդ տարիների նրանք ևս արժանանան լավագույնի կոչմանը, շատ կարևոր է, որ լինի ոչ թե մեկ ֆուտբոլիստ, այլ մյուսները ևս լինեն». այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը: Մխիթարյանը հինգերորդ անգամ իր կարիերայի ընթացքում և չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Ֆուտբոլային ակումբերի ղեկավարներին, թիմերի գլխավոր մարզիչներին ու մարզական լրագրողներին ուղարկված հարցաթեթրիկում Հենրիխ Մխիթարյանի անունը 39 անգամ նշվել է առաջին, 6 անգամ երկրորդ և 2 անգամ՝ երրորդ տեղում: Նա
լավագույնն է ճանաչվել` հավաքելով 215 միավոր: