«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և թիմի հարձակվող Լիոնել Մեսսիի հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Այդ մասին փոխանցում է Marca-ն:

Մեսսին դժգոհ է, որ Լուիս Էնրիկեն իրեն հանդերձարանի առաջատար է զգում: Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի կարծիքով` նա որոշումներ է կայացնում ինքնահաստատվելու նպատակով:

Բացի այդ, Մեսսին չի հասկանում, թե ինչու է կատալոնական ակումբի ղեկավարությունը սատարում Լուիս Էնրիկեին: Ֆուտբոլիստի կարծիքով` մարզիչը չի կարող փոխել ստեղծված իրավիճակը: