Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ակումբի ղեկավարների հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ չի կարող շարունակել աշխատել հարձակվող Լիոնել Մեսսիի հետ:

Վերջին ամիսներին մարզչի և ֆուտբոլիստի միջև լարվածությունն ավելանում էր` օրերս վերածվելով խոշոր կոնֆլիկտի: Սակայն պատճառի մասին լուռ են ու չկա ոչ մի մեկնաբանություն:

«Մեսսին, կամ` ես»,- Goal-ը մեջբերում է մասնագետի խոսքերը, ով, ընստ էության վերջնագիր է ներկայացրել «կապտանռնագույններ»-ի ղեկավարներին: