Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ առաջին խաղում Փարիզում տեղի «ՊՍԺ»-ն ընդունել էր Լոնդոնի «Չելսիին»: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի 1:1: Բրանիսլավ Իվանովիչի գոլին դաշտի տերերը պատասխանեցին Էդիսոն Կավանիի գոլով: Պետք է նշել, որ ողջ խաղն անցավ փարիզցիների առավելությամբ և «Չելսիին» հաջողվեց պահպանել իրեն ձեռնտու հաշիվը շնորհիվ դարպասապ Կուրտուաի: