Այսօր` փետրվարի 20-ին, հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի ծննդյան 35-ամյակն է: Հիշեցնենք, որ Աբրահամն իր հաջորդ մենամարտը կանցկացնի վաղը՝ փետրվարի 21-ին, Բեռլինում, որտեղ կհանդիպի Փոլ Սմիթի հետ, ում արդեն իսկ մեկ անգամ հաղթել է միավորներով:

2005-2009 թթ. եղել է IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն՝ կատարելով 10 արդյունավետ տիտղոսի պաշտպանություն։ 2009-ից հանդես է գալիս երկրորդ միջին քաշային կարգում։ 2009թվականի ավարտին «The Ring» ամսագիրը Աբրահամին դասակարգել է որպես աշխարհի լավագույն բռնցքամարտիկ։