«Բարսելոնան» «Նոու Կամպ» մարզադաշտում 2-1 հաշվով հաղթում է Մադրիդի «Ռեալին»: Հանդիպման հաշիվը բացեց կատալոնցիների ֆրանսիացի պաշտպան Մատյոն, սակայն քիչ անց Ռոնալդու հավասարեցրեց հաշիվը, իսկ խաղի վերջակետը դրեց Լուիս Սուարեսը:

Այսպիսով մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» արդեն 4 միավորով գերազանցում է 2-րդ տեղում ընթացող Մադրիդի «Ռեալին»։