«Շիրակի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, «Շիրակի» գլխավոր մարզչի օգնական Հովհաննես Թահմազյանը նշանակվել է «Շիրակ-98»-ի գլխավոր մարզիչ։

Թահմազյանը նորամուտը իր նոր պաշտոնում նշեց հաղթանակով՝ ապրիլի 4-ին հյուրընկալվելիս 2:0 հաշվով առավելության հասնելով «Գանձասար-98»-ի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Հովհաննես Թահմազյանը իր ելույթները սկսել է «Շիրակի» կազմում Հայաստանի անդրանիկ առաջնությունից` 1992 թվականին, և կարիերան ավարտել է 2011թ.` 41 տարեկանում: Հովհաննես Թահմազյանը «Շիրակի» եւ «Միկայի» կազմում անցկացրել է 460 հանդիպում, եւ այս ռեկորդը կրկնելը շատ դժվար է: 1992-99 թթ Հովհաննես Թահմազյանը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականում։