ՈՒԵՖԱ նախագահ Միշել Պլատինին ժամանեց Երևան: Նա ժամանել է հատուկ չարտերային չվերթով, մեկօրյա ոչ պաշտոնական այցով: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Միշել Պլատինին նախատեսում է այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, այնուհետև կլինի նաև ՀՖՖ տեխնիկական կենտրոնում, որտեղ էլ ժամը 17:00-ին տեղի կունենա հանդիպում լրագրողների հետ: