«Վալենսիան»  պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ է, որը հանդես է գալիս իսպանական Լա Լիգայում։ Ստեղծվել է 1919թվականին՝ Իսպանիայի Վալենսիա քաղաքում։

Ներկայումս  թիմը հանդես է գալիս 1923 թվականին կառուցված և 55.000 հանդիսական տեղավորող «Մեստալյա» մարզադաշտում, բայց ակումբի ղեկավարությունը պլանավորել է, որ մոտ ապագայում  թիմը տեղափոխվելու է նոր մարզադաշտ, որը կոչվելու է «Նոր Մեստալյա»  և նույնպես տեղավորելու է 55.000 հանդիսական։

Ակումբի ներկայիս նախագահը Ամադեո Սալվոն է, թիմի գլխավոր մարզիչը՝ Նունո Սանտոն, ավագը՝ Դանի Պարեխոն։

«Վալենսիան» 6 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, վերջին անգամ՝ 2004 թվականին։ Պատմական դասակարգման մեջ «Վալենսիան» Իսպանիայում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ զիջելով «Բարսելոնային», «Մադրիդի Ռեալին» և Բիլբաոյի «Ատլետիկին»։

2006-2007 մրցաշրջանից սկսած՝ «Վալենսիան» աշխարհի ամենահարուստ թիմերի ցուցակում զբաղեցնում է 17-րդ տեղը։ Եվրոպայի ամենահեղինակավոր թիմերի դասակարգման մեջ «Վալենսիան» միշտ գտնվում է լավագույն տասնյակում։