Մեր բնցքամարտիկներն այսօր ուղևորվել են Բաքու, իսկ քիչ առաջ կայացել է բռնցքամարտի ծրագրի վիճակահանությունը:

Ընդհանուր առմամբ 10 քաշային կարգերում պայքարին մասնակցում է 67 կին և 211 տղամարդ բռնցքամարտիկ:

Հիշեցնենք, որ մեր հավաքականը Բքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերին ներկայացել  է 6 բռնցքամարտիկներով.

 

49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը պայքարը սկսելու է 1/16-րդ եզրափակչից: Նա հունիսի 19-ին ուժերը կչափի Իսրայելը ներկայացնող Դավիդ Ալավերդյանի հետ:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը 1/16- րդ եզրափակիչում կմրցի հունգարացի Կսոկա Նանդոր - լեհ Յոզվիկ Մարցեյ զույգի հաղթողի հետ: Մենամարտը տեղի կունենա հունիսի 20- ին: Հ

ունիսի 19-ին ռինգ դուրս կգա 56 կգ քաշային Արամ Ավագյանը: Նա ուժերը կչափի Սիլվեստր Կոզլովսկի ( Լեհաստան ) - Ստեֆան Իվանովի ( Բուլղարիա) հետ:

60 կգ քաշային Սամվել Բարսեղյանը պայքարը կսկսի 1/16-րդ եզրափակիչից: Բուլղարացի Էլիան Դիմիտրովի հետ մենամարտը տեղի կունենա հունիսի 20-ին:

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովի առաջին մրցակիցը մեկ այլ բուլղարացի` Աուրին Իզմիտովի և ուկրաինացի Վիկտոր Պետրովի հաղթողն է: Մենամարտի օրը հունիսի 21- ն է:

81 կգ քաշային Նիկոլ Արությունովը պայքարը կսկսի 1/32-րդ եզրափակչից: Նրա մրցակիցը լեհ Յորդան Կուլինսկին է: Նիկոլը ռինգ դուրս կգա հունիսի 18-ին: