Բաքվում ընթացող Առաջին ամառային եվրոպական խաղերում այսօր պայքարի են դուրս եկել 46-49 կգ քաշային կարգում հանդես եկող բռնցքամարտիկները:

Հայաստանը ներկայացնող Արտյոմ Ալեքսանյանը 1/8 եզրափակչում 3:0 հաշվով զիջել է Իսրայելը ներկայացնող մեկ այլ հայ բռնցքամարտիկի՝ Դավիթ Ալավերդյանին:

Հիշեցնենք, որ հայ բռնքամարտիկներից այսօր պայքարի է դուրս գալու նաև 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանը: