Մայամիում արաձակուրդի մեջ գտնվող Ռոնալդուն հեռախոսազրույց է ունեցել Ռամոսի հետ: Խոսկցության ընթացքում Ռոնալդուն հայտնել է իր աջակցությունը «Արքայական ակումբի» պաշտպանին և ավելացրել, որ առանց նրա «Ռեալի» հանդերձարանն այլևս այն չի լինի:

Վերջում Ռոնալդուն խնդրել է Ռամոսին մնալ թիմում, հայտնում է Cadena Cope-ը:

Մինչ այդ Սերխիոյի հետ, ով նույնպես արձակուրդի մեջ է, կապվել էին «սերուցքայինների» գլխավոր մենեջեր Խոսե Անխել Սանչեսը և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալը» մերժել էր «Մանչեսթեր Յունայթեդի»՝ Ռամոսին ձեռք բերելու 50 միլիոնանոց առաջարկը՝ ահանջելով տարեկան 90 մլն.:

Մադրիդում Ռամոսին տարեկան 7.5 մլն. եվրո են առաջարկում, մինչդեռ ֆուտբոլիստը 10 մլն. է պահանջում:

Մանկունյանցիները պաշտպանին 5-ամյա պայմանագիր են առաջարկել՝ 55 մլն. եվրոյով: