Մադրիդի «Ռեալը» գնել է «Էսպանյոլի» կիսապաշտպան Լուկաս Վասկեսի տրանսֆերային իրավունքները:

Ակումբի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ 24-ամյա ֆուտբոլիստը «Ռեալի» հետ 5 տարվա պայմանագիր է կնքել:

Հիշեցնենք, որ Վասկեսը վարձավճարով էր տեղափոխվել «Ռեալ», որից հետո «Էսպանյոլն» իրավունք ուներ գնելու նրա տրանսֆերը: Սակայն համաձայանգրով «արքայական ակումբը» մեկ միլիոն եվրոյով կարող էր ետ գնել իսպանացու տրանսֆերը: