Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը կողմ է թիմի  դարպասապահ Իկեր Կասիլյասի և պաշտպան Սերխիո Ռամոսի հեռանալուն, գրում է El Mundo Deportivo-ն։

«Արքայական ակումբի» երկու ավագների և Պերեսի միջև հարաբերությունները լարված են։ Եթե նախագահին մնար, նա Կասիլյասին հրաժեշտ կտար դեռ 2014 թվականին, սակայն Իկերը որոշեց մնալ։

Ինչ վերաբերում է Ռամոսին՝ նա ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության գալ ակումբի ղեկավարության հետ՝ նոր պայմանագրի շուրջ: Պաշտպանը կարծում է, որ Պերեսը հանրության առջև իրեն ներկայացրել է որպես շահամոլ, ինչից զգալի կերպով տուժել է իր հեղինակությունը: