Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասը ժամանել է ակումբի մարզաբազա՝ թիմին հրաժեշտ տալու և որոշ իրեր վերցնելու։ Իսպանիայի հավաքականի դարպասապահը ժամանել է թիմի մարզումից մեկ ժամ անց։

AS-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբի» ավագը համաձայնեցրել է «Պորտու» տեղափոխվելու հետ կապված բոլոր մանրամասները։ 

Պաշտոնապես Կասիլյասի տրանսֆերի մասին կհաղորդվի առաջիկա ժամերին։