Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ասել է, որ կուզենար, որ Կասիլյասը կարիերան «Արքայական ակումբում» ավարտեր.

«Կասիլյասը մեզ իր կամքով լքեց: «Ռեալում» ոչ ոք նրան չի խնդրել՝ լքել ակումբը: Նա առաջարկ էր ստացել և խնդրեց մեզ, որ հարգենք իր որոշումը: Ես հասկանում եմ, որ Իկերն ուզում է կարիերայի նոր փուլ սկսել:

Ես կուզենայի, որ նա կարիերան «Արքայական ակումբում» ավարտեր, բայց հասկանում եմ նրա ընտրությունը:

Երկրապագուները նրան ակումբի ամենակարևոր ֆուտբոլիստներից մեկն են համարում, բայց նա ցանկացավ հեռանալ՝ առանց ավելորդ պաթոսի: Կացանկանայի Իկերի համար իսկական հրաժեշտ կազմակերպել և հարցրեցի նրան այդ մասին:

Ես սովոր եմ քննադատության: Իմ հարաբերությունները Կասիլյասի հետ լավ են: Մենք երբեք խնդիրներ չենք ունեցել, իսկ նրա վարքը օրինակելի էր»,- Պերեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:

«Ռեալի» նախագահը նաև հայտնել է, որ մադրիդցիները ծրագրավորում են պայմանավորվել «Պորտուի» հետ՝ հրաժեշտի հանդիպման մասին, որը, հավանաբար, կկայանա օգոստոսի 12-ին: