Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեան, ում տրանսֆերի շուրջ «արքայական ակումբն» արդեն մի քանի ամիս բանակցություններ էր վարում, այս ամառ չի տեղափոխվի «Ռեալ»:

Այդ է պատճառը, որ մադրիդցիներն իրենց ուշադրությունը ուղղել են աշխարհի առաջնության արծաթե մեդալակրի կոմղը, գրում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է նաև իտալական «Ռոման»։

Հավելենք, որ «Էսպանյոլի» դարպասապահ Կիկո Կասիլյան նույնպես հետաքրքրում է «սերուցքայիններին», սակայն ակումբներն արդեն երկար ժամանակ չեն կարողանում համաձայնության գալ վերջինիս տրանսֆերի արժեքի շուրջ: