Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է թիմի պաշտպան Սերխիո Ռամոսի՝ հնարավոր տեղափոխության մասին.

«Ռամոսն օրինակելի պրոֆեսիոնալ է, հաճելի է նրան հետևել մարզումների ժամանակ: Ակումբի նախագահն արդեն ասել է, որ նա կմնա: Եթե այդպես լինի, ես աշխարհի ամենաերջանիկ մարդը կլինեմ:

Մենք նրա հետ տրանսֆերի թեմայով չենք խոսել, քանի որ ինձ միայն հետաքրքրում է այն, թե նա ինչպես է աշխատում, ինչը նա պատրաստակամորեն է անում:

Հաշվի առնելով նրա տաղանդն ու ղեկավարելու հատկանիշները՝ կարող եմ վստահ ասել, որ Ռամոսն առաջնակարգ խաղացող է»,- ասել է Բենիտեսը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 29-ամյա իսպանացու համար 60 մլն. եվրո առաջարկել: