Ավստրալիայի Մելբուրն քաղաքում այսօր կայացավ  Չեմպիոնների միջազգային գավաթի խաղարկությունը:

Մադրիդի «Ռեալը» հանդիպեց իտալական «Ռոմային» և 11 մետրանոց հարվածաշարում պարտություն կրեց:

6:6 հաշվի ժամանակ «Ռեալի» ֆուտբոլիստներից Վասկեսը անհաջող իրականացրեց հարվածը, և Սեյդու Կեյտան հաղթանակ պարգևեց իտալական ակումբին:

«Արքայական ակումբը» դաշտ էր դուրս եկել մենկարկային հետևյալ կազմով.

Նավաս, Վարան, Ռամոս, Ռոնալդու, Բեյլ, Մարսելո, Կարվախալ, Մոդրիչ, Խեսե, Իլյարամենդի, Էդեգոր։