FIFA 16-ի հեղինակները սկանավորել են մադրիդյան ակումբի 14 ֆուտբոլիստների դեմքերը:

Երեքշաբթի օրը հանրահայտ խաղի ծրագրավորող EA Sports ընկերությունը հայտարարել է «Ռեալի» հետ համագործակցության համաձայնագրի կնքման մասին, որը նախատեսված է 3 տարով:

Ընկերության տեխնիկական աշխատողները սկանավորել են Կրիշտիանո Ռոնալդուի, Խամես Ռոդրիգեսի, Կարիմ Բենզեմայի և «Արքայական ակումբի» այլ աստղերի դեմքերը:

Հավելենք, որ FIFA-ն ֆուտբոլային սիմուլյատորների շարք է, որը վերոնշյալ ընկերությունը թողարկում է 1993 թվականից:

FIFA 16-ը ԱՄՆ-ում լույս կտեսնի 2015 թվականի սեպտեմբերի 22-ին, իսկ Եվրոպայում՝ մեկ օր ուշ: