Մադրդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հերքել է թիմի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուի հետ կոնֆլիկտ ունենալու մասին լուրերը.

«Կրիշտիանոյի հետ աշխատելով՝ հասկանում ես, թե որքան շատ է նա ուզում հաղթել և թե ինչու է նա համարվում աշխարհի լավագույն ֆուտբոլիստը: 

Իմ հարաբերությունները նրա հետ այնպես են, ինչպես ուրիշների հետ: Ես հաճախ եմ շփվում ֆուտբոլիստների հետ, այդտեղ ոչ մի անսովոր բան չկա: Իհարկե, մարդիկ տարբեր բաներ են ասում, բայց ես վստահեցնում եմ, որ մեր հարաբերությունները բացարձակապես նորմալ են, ոչ մի կոնֆլիկտ չկա:

Ի՞նչ է փոխվել, որ ես հիմա Ռոնալդուին անվանում եմ լավագույնն աշխարհում: Ես միշտ աջակցում եմ իմ խաղացողներին: Մարզումների ժամանակ Ռոնալդուի աշխատանքին հետևելով՝ հասկանում ես, թե ինչու է նա այդքան հաղթել: Նա ակնհայտորեն լավագույնն է աշխարհում»,– ասել է Բենիտեսը: