Ավստրալիայի Մելբուրն քաղաքում «Մանչեսթեր Սիթին» ընկերական խաղում հանդիպեց Մադրիդի «Ռեալին»։

Ռաֆայել Բենիտեսի գլխավորած թիմը հաղթել է 4։1 հաշվով՝ դառնալով մրցաշարի ավստրալական գոտու հաղթող։ 

Գոլերը.

Յայա Տուրե (45+4` 11մետրանոցից) – Քարիմ Բենզեմա (21), Կրիշտիանու Ռոնալդու (25), Պեպե (44), Դենիս Չերիշև (73):

Թիմերը դաշտ էին դուրս եկել մեկնարկային հետևյալ կազմերով.

«Մանչեսթեր Սիթի». Հարթ, Համֆրիս, Դենայեր, Կոլարով, Սանյա, Ֆերնանդո, Յայա Տուրե, Դելֆ, Սիլվա, Նասրի, Ստերլինգ:

«Ռեալ». Կեյլոր Նավաս, Պեպե, Սերխիո Ռամոս, Կարվախալ, Մարսելո, Մադրիչ, Կրոս, Իսկո, Բեյլ, Կրիշտիանու Ռոնալդու, Բենզեմա։