«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման մտադիր չէ լքել մադրիդյան ակումբը:

«Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում Կարիմը մնալու է «Ռեալում»: Նա շատ երջանիկ է «Արքայական ակումբում» և մտադրություն չունի՝ այս ամռանը որևէ այլ տեղ տեղափոխվելու»,- հայտարարել է հարձակվողի գործակալ Կարիմ Ջազիրին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա հարձակվողի՝ «Արսենալ» տեղափոխվելու հնարավորության մասին: