Եվրոպայի մինչեւ 18 տարեկանների առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականը հաճելի անակնկալ մատուցեց :

ՀԲՖ ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝  Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում ընթացող ընտրական փուլի քառորդ եզրափակիչում Հայաստանը13:10 հաշվով առավելության հասավ Հունգարիայի նկատմամբ եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Այս հաղթանակի շնորհիվ Հայաստանն ապահովեց իր տեղը Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, որը կայանալու է օգոստոսի 22-ից 23-ը, Բելառուսի մայրաքաղաք Մինսում: Եվրոպայի առաջնությանը մասնակցելու են «Հին աշխարհամասի» ուժեղագույն 16 երկրները, որոնց թվում է նաեւ Հայաստանը:

Հիշեցնենք, որ Լատվիայում ընթացող ընտրական փուլին մասնակցում են 9 հավաքականներ, որոնց պայքարում լավագույն 5-ը ուղեւորվելու են եզրափակիչ փուլ: