Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երկու քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Բեռնարդ Հոփքինսը խոսել է երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ մենանմարտելու իր ցանկության մասին.

«Ես ցանկանում եմ հասնել ևս մեկ պատմական նվաճում ունենալ։ Ժամանակին ես բաց թողեցի հնարավորությունը:

Աբրահամն ունի ամենածանր պաշտպանություններից մեկը։ Ես ոգևորված եմ նրա հետ մենամարտելու հնարավորությունից: Այժմ մենք քննարկում ենք այդ մենամարտի մանրամասները»,- Հոփքինսի խոսերը մեջբերում է BoxingScene-ը։

Հավելենք, որ Հոփքինսը ցանկանում է Աբրահամի հետ մենամարտել հունվարին՝ իր ծննդյան 51-րդ տարեդարձին։