Եվրոպայի լիգայի որակավորման փուլի «Օդդ» - «Բորուսիա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, ըստ Goal.com-ի, ճանաչվել է Հայաստանի հավաքականի ու գերմանական ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հեղինակավոր պարբերականը Մխիթարյանի խաղին 5 առավելագույնից 4 գնահատական է տվել:

«Հայազգի ֆուտբոլիստն Օբամեյանգի հետ ամենամեծ վտանգն էր ներկայացնում մրցակցի համար: Նրա գրոհները միշտ վտանգավոր էին, և խփած հաղթական գոլը դրանց պարգևը եղավ»,- գրում է կայքը:

Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղն ավարտվեց 3:4 հաշվով՝ դորտմունդցիների դժվարին հաղթանակով: