Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է  Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Անդրեյ Յարմոլենկոյի ծառայություններով։

Ua.tribuna.com-ի փոխանցմամբ՝ գերմանական ակումբը պատրաստ է 20 միլիոն եվրո առաջարկել 25-ամյա ուկրաինացու համար։ 

Հատկանշական է, որ ավելի վաղ ուկրաինական ակումբի նախագահ Իգոր Սուրկիսը մերժել էր անգլիական «Էվերտոնի» և «Սթոք Սիթիի» առաջարկները Յարմոլենկոյի վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ վերջինս միայն սուպերակումբների առաջարկ պետք է ընդունի։